Փարիզում «Թումոյի» օրինակով կենտրոն կստեղծվի23 հունվարի 2018 - 11:04 AMT PanARMENIAN.Net - 2018-ին Փարիզում հայկական նախագիծ հանդիսացող Թումոյի օրինակով կենտրոն կստեղծվի, որը կդառնա երկկողմ բարեկամության ևս մի կամուրջ։ Այդ մասին Փարիզում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը հայտարարել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն՝ հիացմունքով արտահայտվելով Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մասին: ՀՀ նախագահի Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Ֆրանսիա մեկնարկել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ հանդիպմամբ: Անն Իդալգոն նաև դրվատանքով է խոսել Փարիզի հայկական համայնքի մասին՝ ընդգծելով, որ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ իրենց գործունեությամբ ամենատարբեր բնագավառներում մեծ հաջողությունների են հասել և զգալի ներդրում ունեն քաղաքի զարգացման գործում, ինչպես նաև հասարակական, քաղաքական կյանքում, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը: Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը անվճար կրթական կենտրոն է, որը բացվել է Երևանում 2011 թվականին։ Բացումից ի վեր, Թումոն 12-18 տարեկան հազարավոր պատանիների տրամադրում է արտադպրոցական ուսուցում թվային մեդիաների ոլորտում։ Ուղղորդվելով հմուտ մանկավարժների ու մեդիա մասնագետների կողմից, ինչպես նաև իրենց տրամադրության տակ ունենալով վերջին թվային գործիքները՝ ուսանողներն իրականացնում են իրենց անհատական ուսումնական պլանը Թումո աշխարհի միջոցով՝ հատուկ մշակված ուսումնական հարթակ, որը պատրաստում է նրանց գործնական աշխատանքների համար։ Մասնագիտացված դասընթացները, դասախոսություններն ու միջոցառումները ուսանողներին հնարավորություն են տալիս կիրառել իրենց գիտելիքներն ու հմտությունները նաև գործնականում։ Թումոյի չորս հիմնական ոլորտներն են անիմացիան, խաղերի ստեղծումը, կայքերի մշակումն ու ֆիլմերի ստեղծումը։ Կրթական ոլորտների հետ մեկտեղ ուսանողները նաև ծանոթանում են 21-րդ դարի զանազան հմտությունների, ինչպիսիք են 3D մոդելավորումը, երաժշտությունը, ռոբոտաշինությունը, լուսանկարչությունը, գրաֆիկական դիզայնը և այլն։ Կենտրոնը ստեղծվել է Սիմոնյան կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը |