Netflix-ը $39 մլն է կորցրել Սփեյսիի հեռանալու պատճառով23 հունվարի 2018 - 13:49 AMT PanARMENIAN.Net - Netflix-ը $39 մլն է կորցրել հոլիվուդյան հայտնի դերասան Քևին Սփեյսիի հետ պայմանագիրը խզելու պատճառով, որին մեղադրում են սեռական ոտնձգությունների մեջ: Պաշտոնապես այդ գումարն է նշված ներդրումներին ներկայացված զեկույցում՝ որպես «չնախատեսված ծախսեր», սակայն, ըստ աղբյուրների, պատճառը Սփեյսիի հետ համագործակցությունից հրաժարվելն է: Միջոցները ծախսվել են «Թղթե տնակ» սերիալի էպիզոդների նկարահանումների, ինչպես նաև ամերիկացի գրող Գոռ Վիդալի մասին «Գորռ» ֆիլմի էպիզոդների վերանկարահանման համար, որտեղ Սփեյսին գլխավոր դերն էր կատարել: Այդ մասին գրում է Esquire-ը CNN-ի վրա հղումով: Ավելի վաղ Netflix ընկերությունը հայտարարել էր, որ խզում է գործակցությունը դերասան Քևին Սփեյսիի հետ, որին մեղադրում են սեքսուալ ոտնձգությունների մեջ, իսկ միջազգային հեռուստատեսային ակադեմիան հրաժարվել է հայտնի դերասան Քևին Սփեյսիին հանձնել «Էմմի» մրցանակը, որը նա պետք է ստանար հեռուստատեսության ասպարեզում իր ավանդի համար: 2017-ի հոկտեմբերի 30-ին Սփեյսին հայտարարեց, որ հարաբերություններ է ունեցել ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց հետ, սակայն այժմ նա կատարել է իր ընտրությունը՝ «ապրելու է որպես միասեռական»: Այս բացահայտման պատճառը «Սթարտրեկ» սերիալի դերասան Էնթոնի Ռեփփի հայտարարությունն էր, որը մեղադրեց աստղին 1986-ին իր դեմ սեռական ոտնձգությունների մեջ, երբ Ռեփփը 14 տարեկան էր: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Քաղաքացիները Բագրատ սրբազանի առաջնորդությամբ երթով գնում են ՆԳՆ՝ բացատրություններ ստանալու «Սարդարապատի խուլիգանությամբ ցույց տվեցին, թե ինչպիսի իրականության մեջ ենք ապրում»,–ասել է նա Բագրատ սրբազանը` Փաշինյանի մասին․ Խելոք գնալու է, այլևս իր հետ հանդիպում չեմ պահանջում «Հիմա չի զիջում, բայց զիջելու հարց չկա, հեռանալու հարց կա»,–ասել է նա Ռուսական Առաջին ալիքի սփռումը ՀՀ հանրային մուլտիպլեքսում դադարեցվել է պարտքի պատճառով Հեռարձակումը ժամանակավորապես դադարեցվել է մինչև պարտքի ամբողջական մարումը Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում |