Մխիթարյանն իր ՄՅՈւ-ի մարզաշապիկը կհանձնի բարեգործության՝ օգնելու քաղցկեղով հիվանդ հայ մանուկներին![]() 23 հունվարի 2018 - 12:18 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր՝ արդեն նախկին ակումբ «Մանչեսթեր Յունայթեդի» մարզաշապիկը կհանձնիբարեգործության՝ Հայաստանում քաղցկեղով հիվանդ երեխաներին օգնելու նպատակով: Մարզաշապիկի վրա ստորագրել են ՄՅՈւ-ի բոլոր ֆուտբոլիստները: «Ի նշան երախտիքի ՄՅՈւ-ի երկրպագուներին և «Միկի. հայ հերոսը» վավերագրական ֆիլմում իրենց ներդրումն ունեցած մարդկանց, ես ակումբի բոլոր ֆուտբոլիստների անունից ստորագրած մարզաշապիկը հանձնում եմ բարեգործության՝ օգնելու Հայաստանում քաղցկեղով հիվանդ երեխաներին», -գրել է ֆուտբոլիստն իր ֆեյսբուքյան էջում: Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերն «Արսենալ» հայտարարվել է պաշտոնապես: Տեղեկությունը հայտնվել է լոնդոնյան ակումբի վեբկայքում: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |