ԿԲ նախագահ. Կարագը թանկացավ, քանի որ պարզվեց՝ ձեթից օգտակար է![]() 23 հունվարի 2018 - 12:44 AMT PanARMENIAN.Net - 2017-ի մայիս-հունիս ամիսներին մի քանի հեղինակավոր ինստիտուտներ զեկույցներ հրապարակեցին, համաձայն որոնց կարագի վնասակար լինելը նախկինում սխալ էր գնահատվում, ինչն էլ դարձավ դրա թանկացման պատճառներից մեկը: Այս մասին է հայտարարել ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը խորհրդարանում գնաճի վերաբերյալ լսումների ընթացքում: «Նոր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կարագն օգտակար է, հակառակը՝ ձեթի օգտագործումը քաղցկեղածին բնույթ է կրում: Կարագի օգտագործումն ավելի օգտակար է, քան ձեթինը: Դրա հաշվին կտրուկ ավելացավ կարագի սպառումը, և մի շարք երկրներում, այդ թվում՝ Ֆրանսիայում, Միացյալ Թագավորությունում և այլուր, կարագի դեֆիցիտ եղավ: Դրա հաշվին էլ գները կտրուկ բարձրացան», - ասել է նա՝ նշելով, որ անգամ ստեղծվեց իրավիճակ, երբ կարագ գնելը խնդրահարույց էր: Ջավադյանը նշել է, որ բազմաթիվ հեղինակավոր աղբյուրներում այդ տեղեկատվությունը հրապարակվել է: «Կարող եք հումորով ընդունել, բայց դա այդպես է», - նշել է նա: 2017 թվականի ընթացքում կարագը ՀՀ-ում թանկացել է 21%-ով: Տարեվերջից թանկանում են նաև այլ ապրանքներ, ԱԺ-ում ընդդիմության պահանջով քննարկումներ են անցկացվում՝ դրանց պատճառը պարզելու համար: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |