Երեւանում անկարգությունները դադարեցնելու համար Ոստիկանության աշխատակիցները զենք չեն կիրառել 4 մարտի 2008 - 17:57 AMT PanARMENIAN.Net - Երեւանում մարտի 1-ին անցած անկարգությունները դադարեցնելու համար Ոստիկանության աշխատակիցները զենք չեն կիրառել: Անկարգության մասնակիցների անօրինական գործողությունների դեմ Երեւանի ոստիկանությունը օգտագործել է միայն ռետինե մահակներ եւ վահաններ: Այդ մասին այսօր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Ոստիկանության ղեկավարի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Արարատ Մահտեսյանը: «Ի սկզբանե հանրապետության իշխանությունները չէին պատրաստվում ուժային միջոցներ ձեռնարկել եւ ցանկանում էին հարցը խաղաղ ճանապարհով կարգավորել: Սակայն այլ ելք պարզապես չկար, քանի որ իրավիճակը լիովին դուրս էր եկել վերահսկողությունից»,- հայտարարել է Արարատ Մահտեսյանը: Նրա խոսքերով, փետրվարի 29-ին օպերատիվ տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ Ազատության հրապարակում զենք է բաժանվում: «Մարտի 1-ի վաղ առավոտյան Ոստիկանության ստորաբաժանումները ուղվել են Ազատության հրապարակ, որպեսզի զննություն անցկացնեն եւ առգրավեն զենքը: Սակայն հանրահավաքի մասնակիցները ոստիկաններին ագրեսիվ գործողություններով են դիմավորել, եւ ոստիկանության աշխատակիցներն այլ ելք չունեին, բացի ուժի կիրառումից»,- նշել է Ոստիկանության պետի տեղակալը: Արարատ Մահտեսյանը նաեւ հայտարարել է, որ այն բանից հետո, երբ բողոքի ցույցի մասնակիցները շարժվել են դեպի Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն, ոստիկանության աշխատակիցները բանակցել են ընդդիմության ղեկավարների, մասնավորապես Նիկոլ Փաշինյանի եւ Լեւոն Զուրաբյանի հետ, որպեսզի ցույցը շարժվի դեպի Մատենադարան, սակայն որոշ ժամանակ անց ցուցարարները ընդդիմության ղեկավարներից մնալու հրաման են ստացել: «Նիկոլ Փաշինյանի հրահանգով, անօրինական հանրահավաքի մասնակիցները բախման մեջ են մտել ոստիկանության ուժերի հետ եւ օգտագործել են հրազեն, ինչի արդյունքում ոստիկանության աշխատակիցները վիրավորվել են»,- նկատել է Արարատ Մահտեսյանը: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |