Նախարար. Աղքատության դեմ լավագույն պայքարն աշխատատեղ ստեղծելն է23 հունվարի 2018 - 13:09 AMT PanARMENIAN.Net - Աղքատության դեմ պայքարի լավագույն ձևն աշխատատեղ ստեղծելն է, լրագրողների հետ զրույցում ասել է ֆինանսների նախարար Վարդան Արամյանն՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչ քայլեր են անհրաժեշտ աղքատության դեմ պայքարի համար։ «Ձեր հարցի պատասխանը շատ պարզ է։ Եթե ուզում եք այսօր ապրել, պետք է փող տպել և գումար բաժանել, բայց եթե փող տպեցինք, գումարնեը բաժանեցինք, մյուս օրն ի՞նչ ենք անելու։ Ասում եմ՝ այդպես չի լինելու տնտեսական աճ», - նշել է նա, հայտնում է Aysor.am-ը։ Նախարարը նկատել է, որ 2018 թվականի բյուջեի շրջանակում բազմիցս խոսվել է այն մասին, թե ինչ քայլեր պետք է անել աղքատության վերացման համար։ «Աղքատության հիմնական խնդիրը գյուղատնտեսների մոտ է, որովհետև վերջին երկու տարվա ընթացքում տրանսֆերտները կրճատվել են», - նշել է նախարարը։ Արամյանն ընդգծել է, որ խնդրի լուծման համար անհրաժեշտ է զարգացնել ենթակառուցվածքները, գյուղացիներին ավելի մեծ օժանդակություն ցույց տալ։ «Մենք դրեցինք գյուղատնտեսության սուբսիդավորման 5 ծրագիր, որպեսզի գյուղացին կարողանա ստեղծել արժեք, պետությունն էլ նրա կողքը կանգնի, որպեսզի դա աշխատատեղ դառանա», - հավելել է Արամյանը։ Հայաստանում 2016 թվականին 2015-ի համեմատ աղքատության մակարդակը նվազել է 0,4%-ով՝ կազմելով 29,4%: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2016-ին ծայրահեղ աղքատները կազմել են բնակչության 1,8%-ը, շատ աղքատները՝ 8%-ը, իսկ աղքատները՝ 19,6%-ը: Սա նշանակում է, որ ամսական 40.867 դրամ վերին աղքատության գծից ցածր են գտնվել երկրի յուրաքանչյուր տաս բնակչից մոտ երեքը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ |