Գիտնականներ. Կանայք տղամարդկանցից ավելի են բարդացնում համատեղ կյանքը![]() 23 հունվարի 2018 - 14:57 AMT PanARMENIAN.Net - Կալիֆորնիայի համալսարանի սոցիոլոգները պարզել են, որ կանայք տղամարդկանցից շատ են բարդացնում համատեղ կյանքը: Նման եզրակացության են եկել գիտնականները հարցման արդյունքների հիման վրա, որին մասնակցել են երկու սեռերի ներկայացուցիչներ: Մասնագետների հոդվածը հրապարակվել է American Sociological Review ամսագրում: Հետազոտությանը մասնակցել է 1100 մարդ, որոնց մոտ կեսը կանայք են եղել: Մարդիկ պատմել են 12.000 արյունակցական և այլ հարաբերությունների մասին, այդ թվում խոսելով մայրերի, քույրերի և կանանց հետ համատեղ կյանքի մասին: Պարզվել է, որ հարցման մասնակիցները կարծում են, որ հարազատների հետ համատեղ կյանքը տղամարդկանց պարագայում ավելի դյուրին է, քան կանանց, քանի որ վերջիններս առավել զգացմունքային են և հակված նյարդայնանալուն, գրել է Lenta.ru-ն Daily Mail-ի վրա հղումով: Ընդհանուր առմամբ, կին հարազատների հետ հարաբերությունների 15 տոկոսը բարդ է եղել նրանց հետ ապրողների համար: Միևնույն ժամանակ ընկերների հետ համատեղ կյանքը բարդ է եղել միայն 7 տոկոսի դեպքում: 2016-ին ամերիկացի վիճակագիր Նաթան Յահուն տեղեկություններ էր ներկայացրել ԱՄՆ-ում տարածված ընտանիքների ավելի քան 50 տեսակի մասին: Պարզվել է, որ երեխաներ ունեցող ամուսնական զույգերը կազմում են դեպքերի կեսից մի փոքր ավելին, իսկ մյուս դեպքերն առավել տարօրինակ համատեղումներ էին, օրինակ, երբ 3 մարդ համատեղ բնակարան է վարձակալում: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |