Բակո Սահակյան. Ուշադրության կենտրոնում կպահենք բանակաշինությունը

Բակո Սահակյան. Ուշադրության կենտրոնում կպահենք բանակաշինությունը

PanARMENIAN.Net - Պետությունն ուշադրության կենտրոնում կպահի բանակաշինության ոլորտը: Այդ մասին հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 23-ին Ստեփանակերտում Պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստում, որը նվիրված էր 2017 թվականի արդյունքների ամփոփմանը և 2018 թվականի անելիքներին:

Իր ելույթում երկրի ղեկավարն անդրադարձել է 2017 թվականին բանակաշինության ոլորտում իրականացված մեծածավալ աշխատանքներին, հանձնարարականներ տվել 2018 թվականին նախատեսված ծրագրերի պատշաճ իրականացման ուղղությամբ:

Նախագահ Սահակյանը 2017 թվականին ոլորտում իրականացված աշխատանքները, ընդհանուր առմամբ, գնահատել է բավարար՝ նշելով, որ դրանց արդյունքները տեսանելի են:

Բակո Սահակյանն ընդգծել է, որ ներկայացված առաջադրանքները կարևոր են և պահանջելու են ամենօրյա համակարգված, քրտնաջան աշխատանք հրամանատարական կազմի բոլոր օղակների կողմից:

«Համոզված եմ, որ մեր բանակը, ինչպես միշտ, ի վիճակի է արդյունավետորեն լուծել իր առջև դրված խնդիրները: Պետությունն իր հերթին կշարունակի ուշադրության կենտրոնում պահել բանակաշինության ոլորտը, կանի հնարավոր ամեն ինչ զինված ուժերի մարտունակությունը բարձր պահելու, զինծառայողների սոցիալական հարցերը լուծելու ուղղությամբ», - նշել է երկրի ղեկավարը, հայտնում է ԱՀ նախագահի մամուլի ծառայությունը:

Արցախի ռազմական գերատեսչության ղեկավարը, հանդես է եկել ծավալուն և համապարփակ զեկույցով, որում անդրադարձ է կատարվել 2017 թվականի ընթացքում զորքերի պատրաստության պլանով կատարված աշխատանքների արդյունքներին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---