Ինչպես են պետական գերատեսչությունները հակասում միմյանց գնաճի հարցում23 հունվարի 2018 - 16:09 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 23-ին ԱԺ-ում թանկացումների վերաբերյալ լսումների ընթացքում Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը հայտարարել է, որ բենզինի, գազի և դիզելային վառելիքի թանկացումը հիմնականում պայմանավորված է հարկային փոփոխություններով։ Նույն օրը, նույն լսումների ընթացքում ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վարդան Միրումյանը, հակասելով Շաբոյանին, ասել էր, որ բենզինի ակցիզային հարկի ավելացումը ընդհանուր գանճի վրա ազդել է ընդամենը 0,02%- ով: ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը խորհրդարանական լսումներին հայտարարել է, որ դիզվառելիքի գնաճը էական ազդեցություն է ունենալու ցորենի գնի վրա: Նա մտահոգություն է հայտնել, որ թանկացումների թիրախում առաջին հերթին գյուղատնտեսությունն է: ՊԵԿ փոխնարար Միրումյանը, սակայն, վստահեցրել է, որ հարկային փոփոխությունների հետևանքով թանկացած բենզինը, գազն ու դիզելը շղթայական թանկացումների պատճառ չեն դառնալու: 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած հարկային նոր օրենսգիրքը բենզինի, դիզվառելիքի, սեղմված գազի համար սահամանել է ակցիզային հարկի նոր դրույքաչափեր, ինչը հանգեցրել է նշված ապրանքների թանկացմանը: Ավելի վաղ, գրաֆիկով ներկայացրել էինք դիզվառելիքի, սեղմված գազի և բենզինի համար ակցիզային հարկի նախկին և գորոծող դրույքաչափերը, ինչպես նաև դրանց՝ 2017 թվականի դեկտեմբերի և 2018 թվականի հունվարի սակագները: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բագրատ սրբազանը՝ Փաշինյանի հետ հանդիպման կարգի մասին․ Ես էլ գիտեմ ընթակարգ կա, կայցելեմ կալանավայր «Նայեք, այս շենքն ինքն արդեն կալանավայրի է վերածել, ոստիկանական շերտերը տեսեք»,–ասել է նա ftNFT ֆիջիթալ տարածքում ներկայացվել են First Fisher և First Run խաղերը Միջոցառման խոսնակը Fastex-ի գործառնությունների գծով տնօրեն Մհեր Թունյանն էր ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարն այցելել է Սև լճի տարածք ԵՄ դիտորդական առաքելությունն ավելի քան 2300 պարեկություն է իրականացրել Միրզոյանն ու Իրանի ԱԳ նախարարի ԺՊ-ն պատրաստկամություն են հայտնել շարունակելու ընթացիկ ծրագրերը Նրանք անդրադարձ են կատարել երկկողմ և տարածաշրջանային օրակարգին |