Թուրքիայի հայկական եկեղեցիներում կաղոթեն՝ հանուն թուրք զինվորների և «Ձիթենու ճյուղ» գործողության հաջողության23 հունվարի 2018 - 16:52 AMT PanARMENIAN.Net - Պոլսի հայոց պատրիարքարանի հրահանգով, Թուրքիայի հայկական բոլոր եկեղեցիներում կաղոթեն Սիրիայի Աֆրինում երկրի զինված ուժերի և Սիրիայի ազատ բանակ խմբավորման համատեղ «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության հաջողության և դրա մասնակիցների անվտանգության համար: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ, մեջլիսի հայազգի պատգամավոր Մարգար Եսայանը: Պատրիարքարանը նաև թուրքական բանակին իր աջակցությունը հայտնող հաղորդագրություն է հրապարակել, որտեղ ասվում է, որ աղոթում են հանուն ահաբեկչության վերացման, խաղաղության հաստատման, Թուրքիայի տարածքային ամբողջականության և թուրք ժողովդրի միասնության: Հունվարի 21-ին թուրքական տանկերը մտել են սիրիական Աֆրին և աջակցություն ցուցաբերել ընդդիմադիր Սիրիայի ազատ բանակին քրդական կազմավորումների դեմ պայքարում: Ավելի վաղ Թուրքիայի գլխավոր շտաբը հայտարարել էր «Ձիթենու ճյուղ» գործողության մեկնարկի մասին, որին մասնակցում է 72 ինքնաթիռ: Հայտարարվեց, որ խոցվել է 113 նախանշված թիրախներից 108-ը: Սիրիայի կառավարությունը վճռականորեն դատապարտել է Թուրքիայի հարձակումն Աֆրինի վրա, որը Սիրիայի անբաժանելի մասն է: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում |