Երեւանում անկարգությունների արդյունքում 50 զոհվածների մասին ասեկոսեները իրականությանը չեն համապատասխանում

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի Ոստիկանության ղեկավարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արարատ Մահտեսյանը հերքել է լուրերն այն մասին, որ Երեւանում անկարգությունների արդյունքում զոհվածների թիվն անցել է 50-ը: «Ես հավատացնում եմ, որ անկարգությունների ժամանակ զոհվել է 8 մարդ, որոնցից մեկը հանդիսանում է ոստիկանության աշխատակից: Հղի կնոջ մահվան կամ երեխայի մահվան մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում»,- հայտարարել է Արարատ Մահտեսյանը: Մեկնաբանելով այդ լուրերը` ոստիկանության պետի տեղակալը նկատել է, որ բոլոր այդ լուրերը ուղված են ապակայունացնելու իրադրությունը հանրապետությունում: «Այդ ասեկոսեները Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից կիրառված կեղտոտ տեխնոլոգիաների արդյունք են»,- նշել է Արարատ Մահտեսյանը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---