Բաքուն հայերին մեղադրել է Մոսկվայում աղբամաններն Ադրբեջանի դրոշի գույներով ներկելու մեջ![]() 24 հունվարի 2018 - 11:14 AMT PanARMENIAN.Net - Սոցցանցերում տարածվել են Մոսկվայի «Մեգա» առևտրի կենտրոնում տեղադրված աղբամանների լուսանկարները, որոնք, իբր, ներկված են ադրբեջանական դրոշի գույներով: Աղբամաններիի վրա նաև գրված է՝ «Գույնը նշանակություն ունի»: Ադրբեջանցիները դրանում հայերին են մեղադրում: Լուսանկարը հիստերիայի պատճառ է դարձել ադրբեջանցիների շրջանում, ընդ որում ոչ միայն շարքային քաղաքացիների, այլ նաև քաղաքական գործիչների, որոնք կատարվածի մեջ վիրավորանք և սադրանք են տեսնում հայերի կողմից: Ի դեպ, աղբամանները միանգամայն սովորական տեսք ունեն, բաժանված են 3 տարբեր գույնի մասերի՝ կապույտը նախատեսված է թղթի համար, կարմիրը՝ պլաստիկի, կանաչը՝ այլ աղբի: Ըստ ադրբեջանցիների, սադրանքի նպատակն Ադրբեջանում ՌԴ հանդեպ դժգոհություն առաջացնելն է «Ենի Ադրբեջան» կուսակցության գործկոմի քաղաքական վերլուծության և կանխատեսման բաժնի վարիչ, ռուս-ադրբեջանական միջխորհրդարանական կապերի աշխատանքային խմբի անդամ Այդին Միրզազադեն հայտարարել է. «Մեզ վշտացնում է, որ աղբամանները ներկվել են ադրբեջանական դրոշի գույներով: Դա վիրավորանք է Ադրբեջանի հանդեպ: Կարծում եմ, Ռուսաստանը շուտով կլուծի այդ խնդիրը»: Ըստ նրա, այդ ակցիայի հետևում Ադրբեջանը չսիրող ուժերն են կանգնած, գրում է BAKU.WS-ն: «Սադրանքի նպատակն Ադրբեջանում ՌԴ հանդեպ դժգոհություն առաջացնելն է: Հնարավոր է, պատճառւ ռուսական զենքի նոր խմբաքանակի գնումն է: Սփյուռքահայերի որոշ շրջանակներ փորձում են այդ կերպ փչացնել երկու երկրների բարեկամական հարաբերությունները: Ես շատ կցանկանայի, որ այդ հարցը հայտնվեր ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանության ուշադրության կենտրոնում և մեղավորները պատժվեին: Եթե հարցը չլուծվի, մենք պաշտոնապես կդիմենք: Բայց ես վստահ եմ, որ արդեն այսօր հարցը լուծում կստանա»,-ասել է Միրզազադեն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |