Մակրոն. Ֆրանսիան միշտ կլինի Հայաստանի կողքին![]() 24 հունվարի 2018 - 10:31 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիան միշտ կլինի Հայաստանի կողքին: ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, այս մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: «Ես, իհարկե, գիտեմ անկախությունից ի վեր Արևմուտքի և Արևելքի հատման վայրում կայուն և ժողովրդավարական երկիր կառուցելու ձեր երկրի անցած ճանապարհը՝ որպես առաջամարտիկ: Դուք գտնվում եք բարդ հարևանությամբ մի տարածաշրջանում, և ձեր երկիրը պայքարում է իր ապագան կառուցելու համար, ինչպես միշտ արել է իր պատմության ընթացքում», - ասել է Մակրոնը: Նա ասել է, նաև որ ծանոթ է և կողմ է այն պայքարին, որը Ֆրանսիայի հայկական սփյուռքը տանում է Հայոց ցեղասպանության ճանաչման համար: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, Ֆրանսիայի նախագահն ասել է, որ միայն բանակցությունները թույլ կտան հասնել երկարաժամկետ լուծման՝ ի շահ տարածաշրջանի ժողովուրդների: «Դա կլինի մի լուծում, որը համարձակ փոխզիջումներ և կոնկրետ գործողություններ կպահանջի բոլոր կողմերից: Մենք լավ գիտակցում ենք, որ գործընթացը դեռևս փխրուն է, իսկ տեղում իրավիճակն անկայուն է, ուստի բացարձակ անհրաժեշտություն է, որ այս երկխոսության վերսկսումը տանի կոնկրետ առաջընթացի», -ասել է Մակրոնը: Մակրոնը հայտնել է նաև, որ Սերժ Սարգսյանի հետ պատրաստվում են հանդիպել Շառլ Ազնավուրին: Հունվարի 23-ին ՀՀ նախագահը հանդիպում էր ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ:Ժերար Լարշեն հայ-ֆրանսիական հարաբերությունները բնորոշել է որպես բարեկամության և փոխադարձ վստահության մթնոլորտում զարգացող բարձր մակարդակի հարաբերություններ, որոնք, նրա խոսքով, պետք է առավել սերտանան դեռևս քաղաքական հարաբերությունների այդ մակարդակին զիջող տնտեսական կապերի ընդլայնմամբ: Հունվարի 24-ին Ստրասբուրգում Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը կմասնակցի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանին, որտեղ հանդես կգա ելույթով և կպատասխանի պատգամավորներին հետաքրքրող հարցերին: Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա նաև Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) նախագահ Գիդո Ռայմոնդիի, «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ Ջաննի Բուքիքիոյի և ԵԽԽՎ նորընտիր նախագահի հետ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |