Հայաստանի ՍԴ-ն հանձնարարել է Գլխավոր դատախազությանը ապահովել Լեւոն Տեր-Պետրոսյանի մասնակցությունը նրա հայցի քննությանը 4 մարտի 2008 - 18:28 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Սահմնադրական դատարանը հանձնարարել է Գլխավոր դատախազությանը ապահովել Լեւոն Տեր-Պետրոսյանի մասնակցությունը նախագահական ընտրությունների արդյունքների բողոքարկման մասին նրա հայցի քննությանը: Սահմանադրական դատարանը սկսել է փետրվարի 19-ի ընտրությունների արդյունքները բողոքարկող հայցերի քննությունը: Հայցերը ներկայացրել են նախագահի պաշտոնի թեկնածուներ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Տիգրան Կարապետյանը. դրանք ՍԴ-ն դիտարկելու է միասնական վարույթում:ՍԴ-ն մերժել է Լեւոն Տեր-Պետրոսյանի միջնորդագիրը Սահմանադրական դատարանի շենքի մոտ ոստիկանական զորքեր տեղակայելու մասին: ՍԴ-ի դատական գործընթացի հասարակայնությունն ապահովելու մասին Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչների միջնորդագրին ի պատասխան, ՍԴ-ն բացատրել է, որ դատարանի բոլոր նիստերը ձայնագրվում են: Բացի այդ, ըստ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի, նիստը նկարահանվելու եւ հեռարձակվելու է հեռուստաընկերությունների կողմից, սակայն գուցե եւ ոչ ամբողջությամբ: «Գործի հասարակայնությունն է ապահովելու նաեւ ՍԴ մամլո ծառայությունը, որը ամեն օր մամլո հաղորդագրություններ է տարածելու»,- հայտարարել է Հարությունյանը: ՍԴ նիստին Տիգրան Կարապետյանի ներկայացուցիչ Արսեն Ղազարյանը նշել է, որ միջազգային դիտորդները նախագահական ընտրությունների ժամանակ էական խախտումներ են արձանագրել, ինչը եւ հնարավորություն է տալիս բողոքարկելու պետության ղեկավարի ընտրությունների արդյունքները, հաղորդում է «Նովոստի-Առմենիան»: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հենաշարժողական խնդիրներով անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ Մարիամ Գևորգյանը՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան Նախագահը հրամանագիր է ստորագրել Հարությունյանը՝ Լեմկինի ինստիտուտի հայտարարության մասին. Ընդունում ենք ի գիտություն «Ցանկացած միջազգային կառույցի գնահատականներին հարգանքով ենք վերաբերվում»,–ասել է նա Առաջին անգամ հասանելի են ակնթարթային փոխանցումներ СБП-ի միջոցով ՌԴ 190 բանկից ՀՀ Փոխանցումները կատարվում են 0% միջնորդավճարով |