Վենգերը մտահոգ է ՄՅՈւ-ից հետո Մխիթարյանի ինքնավստահությամբ![]() 24 հունվարի 2018 - 11:22 AMT PanARMENIAN.Net - Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մտահոգված է, որ «Մանչեսթեր Յունայթեդում» հիասթափությունից հետո, Հենրիխ Մխիթարյանի ինքնավստահությունը տուժել է: Այս մասին գրում է բրիտանական The Daily Mail-ը: «Իհարկե անհանգստացնող է, թե որքանով է այդ ամենը բացասական ազդեցություն ունեցել նրա վրա: Բայց «Արսենալ» տեղափոխությունը նոր հնարավորթյուն է նրա համար: Ես համոզված եմ, որ իր որակավորումն ունեցող ֆուտբոլիստը կօգտագործի այդ հնարավորությունը»,- ասել է ֆրանսիացի մարզիչը: Նա հավելել է, որ Մխիթարյանը կարող է տարբեր դիրքերում խաղալ: Ավելի վաղ, Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվել է Լոնդոնի «Արսենալ»: Stuart MacFarlane/Arsenal FC via Getty Images ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |