Մակրոնը հոկտեմբերին պետական այցով ՀՀ կժամանի![]() 24 հունվարի 2018 - 11:00 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը 2018 թվականի հոկտեմբերին պետական այցով Հայաստան կժամանի: Այս մասին նա հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում: «2018 թվականը Հայաստանի համար կարևոր տարի է: Հոկտեմբերին ներկա եմ գտնվելու Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին, որի հետ մեկտեղ նախագահի հրավերով պետական այց կկատարեմ Հայաստան: Մակրոնն ասել է, որ Սարգսյանի հետ խոսել են գագաթնաժողովի անցկացման մասին, և որոշել ձեռք ձեռքի տված աշխատել դրա կազմակերպման և հաջողության ծրագրի շուրջ: Նա նշել է նաև, որ մայիսին Հայաստանի առաջին Հանրապետության անկախության 100-ամյակի միջոցառումներին ներկա է գտնվելու երկրի Եվրոպայի ու արտաքին գործերի նախարարը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |