Հողմակայաններ կառուցելու համար քամու ռեսուրսներն են չափվում![]() 24 հունվարի 2018 - 11:26 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում հողմային խոշոր կայանների կառուցմամբ հետաքրքրված էմիրաթական «Աքսես Ինֆրա Սենթրալ Էյժա Լիմիթեդ» ընկերությունը, քամու ռեսուրսի չափման նպատակով, Գեղարքունիքի մարզում աշտարակ է տեղադրել, ինչպիսին մինչ այժմ Հայաստանում չի եղել։ Աշտարակի բարձրությունը հասնում է 80 մետրի։ Այն կգործարկվի մոտ օրերս։ Ապրիլին նախատեսվում է տեղադրել ևս մեկ աշտարակ՝ այլ վայրում։ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանի տեղեկացմամբ, դեռևս անցած տարվա մարտին կառավարությունն որոշում ընդունեց աջակցել «Աքսես Ինֆրա Սենթրալ Էյժա Լիմիթեդ» ընկերությանը մինչև 150 մեգավատանոց գումարային հզորությամբ քամու կայաններ կառուցելու գործում: «Եթե սպասելիքներն արդարանան, ապա առաջիկա երկու-երեք տարում կարող ենք ունենալ աշխարհում նմանը չունեցող հողմակայան։ Այն լինելու է լեռնային և ամենաբարձր կայանը, որտեղ նախատեսվում է կիրառել նորարարական բազմաթիվ լուծումներ»,-ասել է Հայկ Հարությունյանը։ Հայաստանում հողմային էլեկտրակայանի կառուցմամբ հետաքրքրված է նաև իսպանական «Աքսիոնա Էներգիա Գլոբալ Էս. Էլ.» ընկերությունը։ Անցած տարվա մարտին ընկերությունը ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության հետ ստորագրել է փոխըմբռնման հուշագիր` 100-150 ՄՎտ հզորությամբ հողմաէլեկտրակայանների կառուցման վերաբերյալ: «Ընկերությունը սկսել է քամու ներուժի գնահատման աշխատանքների իրականացնումը: Տեղադրվել է 80 մետր բարձրությամբ երկու մոնիթորինգային կայան և մեկ Sodar համակարգ: Յուրաքանչյուր կայան համալրված է 8 հողմաչափով, 3 հողմացույցով, 2 ջերմա-խոնավաչափով և 1 մթնոլորտային ճնշաչափով»,-տեղեկացրել է Հայկ Հարությունյանը, հայտնում է Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Ավելի վաղ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը հայտարարել էր, որ հողմային էներգետիկայի բնագավառում նախատեսվում են միջազգային ներդրումային ծրագրեր: «Ունենք ներդրողներ Իրանից, Իտալիայից, Չինաստանից, Իսպանիայից, Վրաստանից: Աշխատում ենք բոլորի հետ: Այնքան շատ քամու ռեսուրս ունենք, որ բոլորին էլ կբավարարի»,- ասել է Հարությունյանը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |