Արգենտինայի նախագահ. Մեսսին գերազանցում է Մարադոնային![]() 24 հունվարի 2018 - 13:46 AMT PanARMENIAN.Net - Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրին, որը պաշտոնական այցով Ռուսաստանում է, հայտարարել է, որ արգենտինացի ամենահայտնի ֆուտբոլիստներ Լիոնել Մեսսիի և Դիեգո Մարադոնայի միջև ընտրություն անելու դեպքում նախապատվությունը կտար Մեսսիին: «Մեսսին է լավագույնը: Գոլերի քանակի և հետևողականության պատճառով: Չէ որ ֆուտբոլն անընդհատ զարգանում է, ինչպես ամեն ինչ այս կայնքում: Հիմա ավելի դժվար է լավագույնը լինել, քան նախկինում: Մրցակցությունը, մրցումները՝ այս ամենը սովորական բան են, բայց ֆուտբոլիստների արագությունն է այլ»,-ասել է Մակրին RT-ին տված հարցազրույցում: Մաուրիսիո Մակրին ասել է նաև, թե երկիր կառավարելն ավելի հեշտ է, քան ֆուտբոլ խաղալը: Մարադոնան Արգենտինայի նախագահի վաղեմի քննադատն է: 2017-ի աշնանը նա հայտարարել էր, թե Մակրին գողերի ընտանիքից է: Մարադոնան հաղթանակ բերեց Արգենտինային ԱԱ-1986-ում և 1990-ի աշխարհի առաջնության եզրափակչում: Մեսսիի օգնությամբ Արգենտինան 3 անգամ եզրափակիչ դուրս եկավ՝ ԱԱ-2014-ում, 2015-ի և 2016-ի Ամերիկայի գավաթի խաղարկությունում, սակայն հաղթանակի չի հասել: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |