Երեւանում զոհվածների մեծ թվքանակի մասին լուրերը տարածում են Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները

PanARMENIAN.Net - «Հայաստանում անկարգությունների ժամանակ մարտի 1-2 զոհվել է 8 մարդ: Լուրերն այն մասին, որ երեխաներ եւ հղի կանայք են զոհվել, սխալ է, եւ մենք գիտենք` որտեղից են այդ լուրերը տարածվում»,- Երեւանում լրագրողներին հայտարարել է Հայաստանի նախագահի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը: Նման լուրերի տարածման համար պատասխանատվությունը, պետության ղեկավարի մամլո քարտուղարի կարծիքով, ընկնում է նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի վրա:



Ինչ վերաբերում է Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանն այն մասին, որ նա գտնվում է տնային կալանքի տակ, ապա Վիկտոր Սողոմոնյանը կտրականապես հերքել է տվյալ պնդումը: «Հայաստանի նախկին նախագահը կարող է դուրս գալ տնից եւ գնալ ուր ցանկանում է: Սակայն նրա կյանքին վտանգ է սպառնում, այդ պատճառով թիկնազորը խորհուրդ է տալիս նրան տանը մնալ: Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը կստորագրի փաստաթուղթ, որ հրաժարվում է պաշտպանությունից, ապա նա կանի ինչ ցանկանում է: Նրան առաջարկել են այդ տարբերակը, սակայն նա հրաժարվել է»,- ասել է Սողոմոնյանը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---