Մոլորակի ամենատարեց մարդը, հնարավոր է, ՀՀ-ում է ապրում![]() 24 հունվարի 2018 - 14:40 AMT PanARMENIAN.Net - ՀՀ քաղաքացու անձնագիր ունեցող ամենատարեց անձը Ֆարանգ Բաղդասարյանն է, նա 117 տարեկան է։ Նա ծնվել է 1901 թվականին Իրանում: Ըստ «Երկիր Մեդիա» հեռուստաալիքի, Բաղդասարյանն այժմ բնակվում է Արարատի մարզի Նոր Կյանք գյուղում: Նրա ծննդյան ամիսն ու ամսաթիվն անհայտ են: Բաղդասարյանի հարսներից մեկը 80 տարեկան է: ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Հայաստանում 20 ամենատարեց անձանցից ոչ մեկը ծերանոցում չի բնակվում։ Եթե հաջողվի պարզել Բաղդասարյանի ծննդյան ամիսն ու ամսաթիվը, նա կարող է համարվել մոլորակի ամենատարեց մարդը: Այս պահի դրությամբ այդպիսին է համարվում իսպանացի Ֆրանցիսկո Նունյես Օլիվերան, որը դեկտեմբերի 14-ին նշեց իր 113-րդ տարեդարձը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |