Վանաձոր-Ալավերդի ճանապարհի թունելները 1 ամսով ցերեկվա ժամերին փակվում են24 հունվարի 2018 - 15:22 AMT PanARMENIAN.Net - Վանաձոր-Ալավերդի Մ-6 ավտոճանապարհի Ձորագետ գյուղին հարակից թունելները հունվարի 29-ից փետրվարի 28-ը բաց են լինելու միայն երեկոյան ու գիշերվա ժամերին։ Շինարարական աշխատանքների իրականացման պատճառով նրանք փակ են լինելու առավոտյան ժամը 08:00-ից երեկոյան 19:00-ը, հայտնում են ԱԻՆ-ից։ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ճանապարհի վերակառուցումը սկսել էր 2016-ի սեպտեմբերին և, ըստ պլանի, պիտի ավարտվի 2019 թվականի մայիսին։ Ծրագիրն իրագործվում է Եվրոպական ներդրումային բանկի և Ասիական զարգացման բանկի 101 մլն եվրո վարկով: Մ- 6 ճանապարհն անցնում է ՀՀ Լոռու և ՀՀ Տավուշի մարզերի թվով 33 համայնքով, ավելի քան 167 հազար մարդ ընդհանուր բնակչությամբ: Վանաձոր քաղաքի տարածքում կհիմնանորոգվի 6.7կմ, Վանաձոր-Ալավերդի հատվածում՝ մոտ 43.9 կմ, Ալավերդի քաղաքի տարածքում՝ 3.4 կմ, Ալավերդի-Վրաստանի սահման հատվածում՝ մոտ 36.3կմ ճանապարհ: Ճանապարհահատվածում գտնվող 12 կամուրջից երեքը կքանդվեն՝ փոխարենը կկառուցվեն նորը։ Ինը կամուրջներ կհիմնանորոգվեն: Կնորոգվեն նաև ճանապարհին գտնվող թունելները: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |