Սարգսյան. Կոռուպցիայի դեմ պայքարում ՀՀ-ն նոր գործիքակազմ է նախատեսել![]() 24 հունվարի 2018 - 16:42 AMT PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պատշաճ երաշխավորումն ու ժողովրդավարական արժեքների ամրապնդումը չեն կարող արդյունավետ լինել` առանց կոռուպցիայի դեմ անզիջում պայքարի: Այդ մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում ունեցած իր ելույթում: «Կոռուպցիայի դեմ պայքարը պետք է գերակայություն հանդիսանա հասարակական և քաղաքական բոլոր շերտերում։ Այս առումով Հայաստանի Հանրապետությունը նոր որակի գործիքակազմ է նախատեսել: Մասնավորապես, նախորդ տարվա կեսերին խորհրդարանը միաձայն ընդունեց մի քանի օրենքներ, որոնցով երկրում առաջին անգամ ստեղծվում է միջազգային բոլոր չափանիշներին համապատասխանող կոռուպցիայի կանխարգելման մարմին։ Այն կսկսի գործել այս տարվանից, և դրա անդամները կընտրվեն խորհրդարանի կողմից»,-ասել է նախագահը, հայտոնւմ է նախագահի մամուլի ծառայությունը: Նա հավելել է, որ նույն հակակոռուպցիոն փաթեթի շրջանակում ընդունվել է ազդարարման համակարգի և ազդարարների պաշտպանության օրենքը: «Մենք նաև քրեականացրել ենք ապօրինի հարստացումը: Մենք լրջորեն ենք տրամադրված և հանձնառու ենք շարունակելու մեր համակարգային և հետևողական ամենօրյա աշխատանքը կոռուպցիայի ախտն արմատախիլ անելու ուղղությամբ»,-ասել է նա: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ծրագիրը ԵԽԽՎ-ում մեկնարկել է ԵԽ խորհրդարանական վեհաժողովի նորընտիր նախագահ Միկելե Նիկոլետիի հետ հանդիպմամբ:Այնուհետև Հանրապետության նախագահը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ: Մինչ այդ, նախագահը ներկա է գտնվել ԵԽ մի շարք կոնվենցիաների ստորագրման արարողությանը: Փաստաթղթերը ստորագրել են ԵԽ Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը և ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Այդ փաստաթղթերը գալիս են լրացնելու ԵԽ-ի շրջանակներում ՀՀ կողմից ստորագրած շուրջ ութ տասնյակ միջազգային պայմանագրերը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |