ԵԽԽՎ-ում Սարգսյանի ելույթի ժամանակ բողոքող ադրբեջանցին դահլիճից դուրս է բերվել![]() 24 հունվարի 2018 - 17:37 AMT PanARMENIAN.Net - ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի ընթացքում անվտանգության աշխատակիցները նիստերի դահլիճից ադրբեջանցու են դուրս բերել, ով պարզել էր ԼՂՀ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի լուսանկարները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել հենց ինքը՝ նկարները պարզած Ահմադ Շահիդովը: 2014 թվականին Ստեփանակերտում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը Քարվաճառի ուղղությամբ ապօրինի հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամներից Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Շահբազ Գուլիևը (ծնվ.1968 թ.) դատապարտվել է22 տարվա ազատազրկման, իսկԴիլհամ Ասկերովը (ծնվ. 1960 թ.)՝ ցմահ: Նրանք մեղադրվում էին ազգային ատելության շարժառիթներով մարդուն առևանգելով սպանելու, կազմակերպված խմբի կողմից անչափահասի նկատմամբ զենքի գործադրմամբ բռնություն գործադրելու, լրտեսության, Ղարաբաղի պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, հրազեն և ռազմամթերք կրելու մեջ։ Դիլհամ Ասկերովին նաև կազմակերպված խմբի կողմից ազգային ատելության շարժառիթով երկու անձանց սպանության փորձի մեղադրանք էր առաջադրվել։ Ադրբեջանը չի դիմել Արցախի իշխանություններին դիվերսանտներին վերդարձնելու համար: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |