Արփինե Հովհաննիսյանն ընտրվել է ԵԽԽՎ ԵԺԿ խմբի փոխնախագահ

Արփինե Հովհաննիսյանն ընտրվել է ԵԽԽՎ ԵԺԿ խմբի փոխնախագահ

PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանն ընտրվել է ԵԽԽՎ ԵԺԿ խմբի փոխնախագահ: Այդ մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:

«Քիչ առաջ ընտրվեցի ԵԽԽՎ ԵԺԿ քաղաքական խմբի փոխնախագահ: Շնորհակալություն գործընկերներիս վստահության համար»,-ասվում է գրառման մեջ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԵԺԿ խմբի նախագահ է ընտրվել Սեզար Ֆլորին Պրեդան Ռումինիայից:

Հունվարի 24-ին մեկնարկել է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---