Բրիտանացի մեկնաբան. Մխիթարյանը Մոուրինյոյի մոտ «տանջված» ոչ առաջին, ոչ էլ վերջին ֆուտբոլիստն է![]() 24 հունվարի 2018 - 19:15 AMT PanARMENIAN.Net - Բրիտանացի մարզական մեկնաբան Ռոբերտ Ռեդմոնտը Joe կայքում ծավալուն վերլուծությամբ անդրադարձել է «Արսենալի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալու պատճառներին: Նա համեմատել է Մխիթարյանի ֆուտբոլային ճակատագիրը «Այաքսի» հոլանդացի նախկին ֆուտբոլիստ Դենիս Բերգկամփի ճակատագրի հետ, ով , տեղափոխվելով Իտալիայից Անգլիա, խաղաոճի փոփոխության պատճառով խնդիրներ ունեցավ։ «Մխիթարյանը չի ձախողվել ՄՅՈւ-ում: Նա, ով կարծում է, թե ֆուտբոլիստը Օլդ Թրաֆորդին համապատասխան հատկություններ և զարգանալու կարողություն չի ունեցել, չի հասկանում, թե ինչի է ականատես եղել նախորդ խաղաշրջանում, կամ էլ կարիք ունի ավելի լավ ուսումնասիրելու, թե ինչպես էր Մխիթարյանն օգտագործվում Մոուրինյոյի կողմից»,- գրում է մեկնաբանը: Նրա խոսքով, Մոուրինյոն պաշտպանական խաղ է կառուցում, և թողնում է հարձակվողներին սեփական հայեցողությանը: Պորտուգալացի մարզիչն ավելի շատ կարևորում է բարձրահասակ խաղացողներին, ինչպիսիք են Իբրահիմովիչը, Սանչեսը և Ֆելաինին: «Նա սպասում է, որ վառ անհատականությունները կփոխեն խաղի ընթացքը: Դա ռեակտիվ խաղի ոճ է, սա է պատճառը, որ Մխիթարյանը երբեք չէր կարողանա զարգանալ այստեղ: Նա չուներ ՄՅՈւ-ի համար այն անհրաժեշտ «խառնվածքը», որով կկարողանար զարգանալ», - ասվում է վերլուծության մեջ: Հեղինակը նշում է, որ կարծիք կա, թե Մխիթարյանը պատրաստ չէր տքնաջան աշխատանքի ՄՅՈւ-ում: «Սակայն «Բորուսիայում» նրա մասին վիճակագրությունը չէր խոսում այն մասին, որ այս ֆուտբոլիստը դրան պատրաստ չէր»,- գրում է նա: Հեղինակի խոսքով, Մխիթարյանը ոչ առաջին և ոչ էլ վերջին ֆուտբոլիստն է, որ ստիպված էր «չարչարված» Մոուրինյոյի ենթակայության տակ: «Մխիթարյանն իր հարձակվողական որակներով, ավելի շատ է համապատասխանում «Արսենալին»: Նա կարող է վերածնվել այստեղ»,- գրում է Ռեդմոնտը: Ավելի վաղ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերն «Արսենալ» հայտարարվել է պաշտոնապես: Տեղեկությունը հայտնվել է լոնդոնյան ակումբի վեբկայքում: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |