ՀՀ-ն համընդգրկուն զարգացման վարկանիշում աճել է 5 կետով![]() 25 հունվարի 2018 - 10:48 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը տնտեսության համընդգրկուն զարգացման ցուցիչով 45-րդն տեղն է զբաղեցրել զարգացող երկրների շարքում՝ 2017-ի 50-րդ տեղի փոխարեն: Համաշխարհային տնտեսական ֆորումի (WEF) «Տնտեսության համընդգրկուն զարգացում և աճ 2018» զեկույցում ներկայացված է 103 երկիր՝ 79-ը զարգացող և 24 զարգացած: Վարկանիշում Հայաստանին հարևան են Հոնդուրասը, Գվատեմալան, Հոնդուռասը, Սերբիան, Մոնզոլիան, Պակիստանը և այլն: Զարգացող երկրների շարքում վարկանիշը գլխավորում է Լիտվան: Հարևան Ադրբեջանը տնտեսական համընդգրկուն զարգացման ցուցանիշով երրորդն է զարգացող երկրների շարքում, որին հաջորդում են Հունգարիան, Լեհաստանը, Ռումինիան, Ուրուգվայը, Լատվիան, Պանաման, Կոստա Ռիկան և Չիլին: Վրաստանը 31-րդն է, Թուրքիան՝ 20-րդը, իսկ Իրանը՝ 21-րդը: Զարգացող երկրների շարքում վատագույն ցուցիչը Ալժիրինն է: Զարգացած երկրների վարկանիշը գլխավորում է Նորվեգիան, որին հաջորդում են Իսլանդիան, Լյուքսեմբուրքը, Շվեյցարիան, Դանիան։ Համընդգրկուն զարգացման վարկանիշը ներկայացնում է երկրների տնտեսական առաջընթացը, որը ՀՆԱ ցուցանիշի վրա հիմնվելուց բացի, հաշվի է առնում բնակիչների կյանքի որակը, բնական և ֆինանսական ռեսուրսների արդյունավետ կառավարումը, տնտեսական հավասարությունը և այլն: Հղումներ թեմայով. ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |