Արցախի ԱԳ նախարարն ու Կասպրշիկը քննարկել են իրավիճակը շփման գծում25 հունվարի 2018 - 10:54 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 24-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում առկա իրավիճակը։ Արցախի ԱԳ նախարարը նշել է, որ շփման գծում տիրող հարաբերական հանգստությունն ավելի շատ իրավիճակային բնույթ է կրում, ինչի վկայություն է այն փաստը, որ արդեն իսկ հունվարի սկզբից ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտումներ են տեղի ունեցել։ Այս համատեքստում Մասիս Մայիլյանը դրական է գնահատել Կրակովում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման վերաբերյալ սկզբունքային համաձայնության ձեռքբերումը՝ հույս հայտնելով, որ պայմանավորվածությունների իրագործումը կբարձրացնի գրասենյակի մոնիթորինգային կարողությունները, քանի որ առանց միջադեպերի հետաքննության և դրանց կրկնության կանխարգելման մեխանիզմների ներդրման իրավիճակն ամեն պահի կարող է փոխվել։ Կողմերն անդրադարձել են նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի գործունեությանն առնչվող մի շարք հարցերի։ Հունվարի 25-ի գիշերը՝ ժամը 02:00-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան (Կուրոպատկինո) ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերից մեկի պաշտպանական հատվածում ՊԲ առաջապահ ուժերի կողմից հավաստանշվել է հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի ներթափանցման փորձ: Ձեռնարկված կանխարգելիչ գործողությունների արդյունքում ադրբեջանական հատուկ ջոկատայինները հետ են շպրտվել: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ |