Փորձագետները՝ Մխիթարյանի մասին․ «Հիանալի տրանսֆեր», «բարձրակարգ ֆուտբոլիստ»![]() 25 հունվարի 2018 - 17:25 AMT PanARMENIAN.Net - Հենրիխ Մխիթարյանը բարձր որակավորում ունեցող ֆուտբոլիստ է, և «Արսենալը» շատ լավ խաղացող է գնել: Sky Sports-ի The Debate նախագծի ընթացքում այսպիսի կարծիք է հայտնել «Արսենալի» նախկին հարձակվող Յան Ռայթը: Նրա խոսքով, «Մանչեսթեր Յունայթեդում» Մխիթարյանին չհաջողվեց մարզասերներին ցուցադրել իր ողջ ներուժը: «Նա դեռևս շարունակում է գտնել իր ուղին Անգլիայում, բայց ես հետևել եմ բավականաչափ նրա խաղին՝ տեսնելու համար նրա որակավորումը»,- ասել է նախկին հարձկավողը: Ռայթը հույս ունի, որ Մխիթարյանը ՄՅՈւ-ից հետո ավելի ընկերական միջավայրում կհայտնվի և կզարգանա: Նա նշել է նաև, որ հայ ֆուտբոլիստի տարնսֆերն «Արսենալ» հիանալի գործարք էր: Metro-ի փոխանցմամբ, «Արսենալի» ավագ Փեր Մերտեզակերն ասել է, որ Մխիթարյանն ունի բոլոր պայմանները հաջության հասնելու համար: London Sports-ի թղթակից Թոմ Վիլյամսն ասել է, որ 2015-2016 թվականների մրցաշրջանում Մխիթարյանի խաղային վիճակագրությունը պաշտպանում է նրա՝ հաղթող լինելու հավակնությունները : Manchester Evening News-ի մարզական թղթակիցԷլիս ՄկՔիգանէլ ասել է, թե Մխիթարյանը երբեք էլ չի համապատասխանել ՄՅՈՒ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի ոճին: «Մխիթարյանն ինտրովերտ է, իսկ Մոուրինյոն այն մարզիչներից է, որոնք սիրում են աշխատել էքստրովերտների հետ», - ասել է նա: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |