2017-ին ՀՀ արտահանումն աճել է 25%-ով![]() 25 հունվարի 2018 - 14:36 AMT PanARMENIAN.Net - 2017 թվականին 2016-ի համեմատ Հայաստանի արտահանումն աճել է 25%-ով՝ կազմելով $2,242 մլրդ: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ ՀՀ ներմուծումը 2016-ի համեմատ աճել է մոտ 28%-ով՝ կազմելով $4,182 մլրդ: Հաշվետու ժամանակահատվածում մոտ 27%-ով աճել է նաև արտաքին առևտրաշրջանառությունը՝ կազմելով $6,425 մլրդ: 2017-ի նոյեմբերին Հայաստանի արտահանման ծավալները աճեցին 23,5%-ով՝ անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ գերազանցելով $2 մլրդ-ը:2017-ի 10 ամսվա տվյալներով, աճի մոտ 54%-ն ապահովել է հանքարդյունաբերությունը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |