Տնտեսական ակտիվության ցուցանիշը 7,7% է. Ամենաբարձրն է 2012-ից ի վեր![]() 25 հունվարի 2018 - 14:58 AMT PanARMENIAN.Net - 2017 թվականին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 7,7%, ինչը 2012 թվականից ի վեր արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է։ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ արդյունաբերական արտադրանքի ծավալը աճել է 12.6%-ով՝ կազմելով 1,660 մլրդ դրամ: Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը նախորդ տարվա 12 ամսում նվազել է 3%-ով: Աճել են շինարարության ծավալը՝ 2,2%-ով, առևտրի շրջանառությունը՝ 14%-ով, ծառայությունների ծավալը՝ 14,4%-ով, էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 6,1%-ով: 2017 թվականին Հայաստանի տնտեսական աճը կազմել է 6,4%: Ըստ վերջին` հունվարի տվյալների, Համաշխարհային բանկը տնտեսության աճ էր կանխատեսում ՀՀ-ում 2017-ին մինչև 2,7%,ԱՄՀ-ն՝ մինչև 2,9%, Fitch-ը՝ 2,1%: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |