Կարապետյանը՝ «Անշարժ գույքի արքաների» թոփ-3-ում․ 1 տարում $650 մլն է վաստակել25 հունվարի 2018 - 15:06 AMT PanARMENIAN.Net - «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը ընդգրկվել է ՌԴ անշարժ գույքի «արքաների» Forbes-ի հերթական վարկանիշում: Հունվարի 25-ին հրապարակված վարկանիշում Կարապետյանի «Տաշիրը» անշարժ գույքի վարձակալությունից ստացած եկամուտով երրորդն է Զարահ Իլիևի ու Գոդ Նիսանովի «Կիևսկայա պլոշադից» և Ինգվար Կամպրադի IKEA-ից հետո։ Կարապետյանը վաստակել է $650 մլն։ Կարապետյանն ընդգրկվում է «Անշարժ գույքի արքաների» ցանկում առաջին իսկ վարկանիշի հրապարակումից ի վեր: Ըստ հանդեսի, գործարարի եկամուտը վարձակալությունից 2011-ին կազմել է $565 մլն, 2012-ին` $720 մլն, 2013-ին` $960 մլն, 2014-ին` $1,08 մլրդ, 2015-ին` $610 մլն, 2016-ին՝ $670 մլն։ Ցանկում են ընդգրկվել նաև Ռուբեն Վարդանյանն ու Գագիկ Ադիբեկյանը, որոնց RD Group-ը վաստակել է $65 մլն։ Հղումներ թեմայով. Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |