Հանքարդյունահանողները կսկսեն տեղեկացնել ֆինանսական հոսքերի մասին![]() 25 հունվարի 2018 - 15:14 AMT PanARMENIAN.Net - Հանքարդյունահանող ընկերությունները ֆինանսական հոսքերի և այլ տվյալների մասին հրապարակային հաշվետվություններ կներկայացնեն: ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, համապատասխան որոշման նախագիծն ընդունվել է գործադիրի հունվարի 25-ի նիստում: Նախագծով սահմանված փոփոխությունների արդյունքում ՀՀ-ում կներդրվեն թափանցիկության բարելավման հաշվետվողականության մեխանիզմներ: Սահմանեվում է ընդերքօգտագործման ոլորտում լիազոր մարմնի կողմից հրապարակման ենթակա տեղեկատվության շրջանակը: Տեղեկատվությունը հետագայում կհամադրվի կառավարության կողմից վարձվող անկախ աուդիտորական կազմակերպության կողմից, և վերլուծության արդյունքում կպատրաստվի հանրային զեկույց: Նախագծերի ընդունման արդյունքում նախատեսվում է ապահովել օրենսդրության համապատասխանեցումը Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) ստանդարտին՝ ՀՀ-ում դրա սահուն իրականացման նպատակով: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |