2 աշակերտ ունեցող Մեծաձորի դպրոցը կփակվի![]() 25 հունվարի 2018 - 15:26 AMT PanARMENIAN.Net - Երկու աշակերտ ունեցող Մեծաձոր համայնքի հիմնական դպրոցը կլուծարվի: ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, համապատասխան որոշման նախագիծն ընդունվել է գործադիրի հունվարի 25-ի նիստում: Դպրոցում ուսուցիչների, վարչական և սպասարկման անձնակազմը բաղկացած է 9 հոգուց: Աշակերտների ուսուցումը կկազմակերպվի Վերին Բազմաբերդի հիմնական դպրոցում: Դպրոցների միջև եղած հեռավորությունը մոտ 3,5 կմ է: Տարեկան տնտեսված գումարի չափը կկազմի շուրջ 13 մլն դրամ: Կարդացեք նաև՝15 տարում ՀՀ-ում աշակերտների թիվը պակասել է 35%-ով: 2001-2016 թվականներին Հայաստանում աշակերտների թիվը պակասել է 200.000-ով կամ 35%-ով: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ եթե 2001-ին երկրում աշակերտների թիվը կազմում էր 564.000, ապա 2016-ին այդ թիվը նվազել է 364.000-ի: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |