Աշխարհում առաջին անգամ կապիկներ են կլոնավորել![]() 25 հունվարի 2018 - 15:55 AMT PanARMENIAN.Net - Աշխարհում առաջին անգամ կապիկներ են կլոնավորվել: Դա հաջողվել է անել չինացի գիտնականներին: Նրանք օգտագործել են այն նույն մեթոդաբանությունը, որը կիրառվել է Դոլի գառնուկի կլոնավորման ժամանակ: Այդ մասին հայտնել է Cell ամսագիրը: «Կապիկների կլոնավորման մեթոդաբանությունը բազում նոր հնարավորություններ է տալիս: Այժմ մենք կկարողանանք աճեցնել պրիմատներին գեների նույն հավաքածուով, բացառությամբ ԴՆԹ մեկ հատվածի, որի կառուցվածքը մենք կփոխենք: Դա թույլ կտա բացահայտել ոչ միայն բազում գենետիկ հիվանդությունների էությունը, այլ նաև քաղցկեղի և իմունային խանգարումների դեմ պայքարի նոր մեթոդներ գտնել» ,-ասել է Շանհայի Նեյրոֆիզիկայի ինստիտուտի Պրիմատների ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Ցյան Սունը, գրում է ՌԻԱ Նովոստին: Գիտնականների ջանքերի շնորհիվ 8 և 6 ամիս առաջ փոխնակ մոր միջոցով լույս աշխարհ է եկել 2 մակակա (Macaca fascicularis), որոնք միանգամայն նույն ԴՆԹ-ն ունեն: Առաջինին անվանել են Չժուն Չժուն, երկրորդին՝ Հուա Հուա: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |