Բացօթյա տարածքներում ծխելը կարգելվի. Հատուկ տեղեր կհատկացվեն25 հունվարի 2018 - 15:54 AMT PanARMENIAN.Net - Բացօթյա տարածքներում ծխելու համար հատուկ տեղեր կհատկացվեն: Համապատասխան օրենսդրական նախաձեռնությունը տեղադրված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: Համապատասխան տարածքների առանձնացման և կահավորման պահանջները կսահմանվեն քաղաքաշինության, բնապահպանության, տարածքային, առողջապահության բնագավառում պետական լիազոր մարմինների կողմից: Կարդացեք նաև՝ Ծխել չի կարելի թարգել. Ինչպիսին է ծխախոտի հայկական շուկան ու ով կշահի ծխելու սահմանափակումից: «Հայկական ժամանակի» տեղեկություններով, հանրային սննդի օբյեկտներում, հասարակական վայրերում, հյուրանոցներում, բուժհաստատություններում, մշակութային ժամանցի վայրերում և օրենքով արգելված այլ վայրերում ծխելու համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքով նախատեսվում է տուգանք 250.000 դրամի չափով: Նույն արարքը 3 ամսում կրկնելու դեպքում ՝ 500.000 դրամի չափով: Կարդացեք նաև՝Տուգանքներ և պարգևավճարներ. Ինչպես է աշխարհը պայքարում ծխելու դեմ: 2016-ին Հայաստան է ներմուծվել մոտ $40,5 մլն մաքսային արժեքի 3 մլրդ հատ սիգարետ, սիգար և սիգարիլա: Նույն տարում ՀՀ-ում արտադրվել է 137.255 մլրդ դրամի (տարեկան միջին փոխարժեքով՝ մոտ $286 մլն-ի) 23.7 մլրդ հատ սիգարետ: Մոտ 20.9 մլրդ հատ սիգարետ՝ $209 մլն-ի, արտահանվել է: Արտահանման գլխավոր ուղղությունն Իրաքն է: Նախատեսվում էր հասարակական վայրերում ծխելու արգելքի մասին օրենքը խորհրդարանի քննարկմանը ներկայացնել 2017-ի նոյեմբերին: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյան․ ՀՀ-ում իշխանափոխություն հնարավոր է միայն ԱԺ ընտրություններով, որոնք կկայանան 2026-ին Նա նշել է, որ 2018-ին ՀՀ իշխանությունը ձևավորված չէր ընտրությունների միջոցով և ժողովուրդը վերականգնեց իր ընտրելու իրավունքը Բիզնես գաղափարներ` պատանիներից․ 6-րդ Fastex Meetup-ը կայացել է Fastex Meetup հանդիպումների շարքը շարունակական է Փաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալությանը Այդ մասին ասել է Ալեն Սիմոնյանը |