Քոչարյան. ՀՀ-ն շատ ավելի մատչելի գնով է ստանում սպառազինությունը25 հունվարի 2018 - 16:11 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը շատ ավելի մատչելի գներով է ստանում սպառազինությունը: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե Ադրբեջանը որևէ սահմանափակում չունի Ռուսաստանից զենք գնելու հարցում: «Այնքան հայտարարություններ են արվում Ադրբեջանի կողմից: Հայաստանն իր հերթին ամեն ինչ անում է, որպեսզի պահպանի ռազմական բալանսը` ներառյալ նաև օգտվելով մեր դաշնակցային հնարավորություններից, ընդորում՝ շատ ավելի մատչելի գներով է ստանում սպառազինությունը»,- ասել է նա, հայտնում է Panorama.am-ը: Անդրադառնալով այն հարցին, թե Հայաստանը չի՞ պատրաստվում արձագանքել այդ հայտարարությանը՝ փոխնախարարը նշել է. «Մենք խնդիր չունենք Ալիևի ամեն ասածին պատասխանելու, մենք խնդիր ունենք պահպանելու ռազմական բալանսը և այդ ուղղությամբ քայլեր կատարվում են»: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը քննարկում են ռազմատեխնիկական գործակցության վերաբերյալ նոր պայմանագրերի մանրամասները, այդ ուղղությամբ սահմանափակումներ չկան: ուսաստանն Ադրբեջանին է վաճառել մոտ $5 մլրդ զենք ու ռազմատեխնիկա: Ադրբեջանը զենք է գնում ՌԴ-ից 2000-ից ի վեր, սակայն պայմանագրերի ամենամեծ փաթեթը կնքվել է 2010-ին և գնահատվում է 4 մլրդ դոլար: Ռուսաստանն ամբողջովին կատարել է Ադրբեջանին Տ-90Ս տանկերի մատակարարման մասով իր ստանձնած պարտավորությունները: Ռուսաստանը 2014թ. պաշտոնապես Ադրբեջան է արտահանել հետևյալ զինատեսակները.65 միավոր տանկ, 78 միավոր ռազմական զրահամեքենա, 118 միավոր խոշոր տրամաչափի հրետանային համակարգեր: ՌԴ-ն Ադրբեջանին է վաճառել C-300 ՀՕՊ համակարգեր, Տ-90 տանկեր, «Քրիզանթեմ» հակատանկային մեքենաներ, «Բուրատինո» տիպի ծանր հրանետ համակարգեր, զրահափոխադրիչների նոր մոդիֆիկացիաներ, Մի-35 Մ ուղղաթիռներ, «Սմերչ» տիպի ռեակտիվ համազարկային համակարգեր, «Վենա» ինքնագնաց հրետանային կայանքներ, այլ հրետանի, Մի-35 և Մի-17 ուղղաթիռներ, ինժեներական տեխնիկայի լայն տեսականի: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |