Apple-ը հայաստանցի օգտատերերի համար կթանկացնի հավելվածները![]() 25 հունվարի 2018 - 17:52 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան Apple ընկերությունը հունվարի 25-ին App Store-ի ծրագրավորողներին տեղեկացրել է, որ մի շարք երկրների՝ այդ թվում նաև Հայաստանի համար բարձրանում են սակագաները հավելվածների և դրանց ներսում առաջարկվող գնումների համար: Այս մասին գրում է 9to5Mac կայքը: Ընկերությունը հայտնել է, որ սակագների բարձրացումը պայմանավորված է որոշ երկրներում ԱԱՀ-ի դրույքաչափի բարձրացումով: Հայաստանից բացի, այդ երկրների ցանկում են նաև Բելառուսը, Թուրքիան, Աաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն: «Հայաստանի և Բելառուսի համար նախատեսվում է թանկացում 20%-ով, Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի համար՝ 5%-ով, Թուրքիայի համար՝ 18%-ով, իսկ Շվեյցարիայի համար 8%-ից կնվազի 7,7%-ի»,- ասվում է հաղորդագրության մեջ: Նոր սակագները կգործեն մեկ շաբաթվա ընթացքում: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |