Գերմանիան կասեցրել է զենքի արտահանումը Թուրքիա Աֆրինում գործողության պատճառով![]() 25 հունվարի 2018 - 17:18 AMT PanARMENIAN.Net - Գերմանիան կասեցրել է զենքի արտահանումը Թուրքիա սիրիական Աֆրինում քրդերի ինքնապաշտպանական ուժերի դեմ թուրքական բանակի ռազմական գործողության պատճառով: Գերմանիան Թուրքիա է առաջքում սպառազինության տարբեր տեսակներ, այդ թվում «Լեոպարդ» տանկեր: ԳԴՀ ԱԳՆ ղեկավար Զիգմար Գաբրիելը հայտարարել է, որ Գերմանիան իրավունք չունի զենք առաքել մի տարածաշրջան, որտեղ լարվածություն կա: «Մենք իրավունք չունենք զենք առաքել մի տարածաշրջամ, որտեղ լարվածություն կա, և մենք դա չենք անի»,-ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը: Ըստ Գաբերիելի, որոշումը համաձայնեցվել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Նրանք պայմանավորվել են, որ սպառազինությունների արտահանման վերսկսման մասին որոշումը կընդունի արդեն նոր կառավարությունը, երբ վերջնականապես ձևավորվի: Անկարան հունվարի 20-ին Աֆրինի քրդերի դեմ «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունն է սկսել: Որպես Թուրքիայի դաշնակիցներ են հանդես գալիս Սիրիայի ազատ բանակի գրոհայինները: Ռազմական գործողության մեկնարկից 2 օր անց Էրդողանը հայտարարեց, որ թուրքական զորքերը կհեռանան Սիրիայից, հենց որ գործողության նպատակն իրականացվի: Նա նշեց, որ Թուրքիայի գործողություններն ոչ թե քրդերի դեմ են ուղղված, այլ ահաբեկչական միջանցքի ստեղծման: Դամասկոսը դատապարտել է թուրքական ներխուժումը և մեղադրել Անկարային ահաբեկիչներին սատարելու մեջ: Քրդերը մեղադրել են ՌԴ-ին դավաճանության մեջ, իսկ Կրեմլը կոչ է արել բոլոր կողմերին զսպվածություն դրսևորել և հարգել Սիրիայի տարածքային ամբողջականությունը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |