ՀՀ վարչապետ. Կուզենք՝ Վրաստանով անցնող ճանապարհն ու տարանցումը կայուն լինեն![]() 25 հունվարի 2018 - 17:42 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը կցանկանար, որ Վրաստանով անցնող ճանապարհն ու տարանցումը կայուն լինեին, քանի որ դրանից մեծապես կախված է հայկական տնտեսությունը: Այդ մասին Դավոսում վրացական Առաջին ալիքին է հայտարարել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Պատասխանելով այն հարցին, թե որքանով է իրատեսական, որ ՌԴ-ն բեռներ ուղարկի Հայաստան Ցխինվալի շրջանով՝ ՀՀ վարչապետն ասել է. «Բնականաբար, մենք խնդրում ենք մեր հարևաններին և բարեկամներին դիտարկել այնպիսի հնարավորություն, որ բեռների առաքման հարցում խափանումներ չլինեն՝ ինչպես եղանակի, այնպես էլ այլ պատճառներով: Օրինակ, 2016-ի դեկտեմբերին մոտ կես ամիս մենք չէինք կարողանում բեռներ ընդունել: Ելնելով դրանից՝ եղել է այդպիսի խնդրանք, որպեսզի ստիպված չլինենք արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու այլ ուղիներ որոնել: Դա բխում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Վրաստանի շահերից»: Կարեն Կարապետյանը չի ցանկացել խոսել Ցխինվալի տարածաշրջանով բեռների հնարավոր փոխադրման մասին: Հայաստանը մասնակցում է Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովին 9 տարվա ընդմիջումից հետո: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Դավոսում հանդիպել է Սինգապուրի փոխվարչապետ, տնտեսական և սոցիալական քաղաքականության համակարգող նախարար Թարման Շանմուգարատնամի հետ, ինչպես նաև Լիբանանի, Իրաքյան Քրդստանի և այլ երկրների ղեկավարների հետ: Վարչապետը Դավոսում հանդիպումներ է ունեցել նաև միջազգային խոշոր ընկերությունների ղեկավարների հետ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |