Ոստիկանապետ. Մեծ ուշադրություն է դարձվում զբոսաշրջիկների անվտանգությանը

Ոստիկանապետ. Մեծ ուշադրություն է դարձվում զբոսաշրջիկների անվտանգությանը

PanARMENIAN.Net - Հայաստան ժամանող զբոսաշրջիկների անվտանգության ապահովմանը մեծ ուշադրություն է դարձվում: ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանն այս մասին ասել է ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը:

Նա նշել է, որ տեսանելի վայրերում օտարալեզու ցուցատախտակներով հրապարակված են արագ օգնության հեռախոսահամարները և ոստիկանության գործառույթների կարճ պարզաբանումներ:

Վլադիմիր Գասպարյանը զեկուցել է նաև, որ մշակվել և ներդրվել են ՃՈ վարչական տուգանքների մասին քաղաքացիներին պատշաճ ծանուցելու, սահմանային անցման կետերում օտարերկրյա հաշվառման համարանիշերով տրանսպորտային միջոցների վարորդներին վարչական ակտերի մասին ծանուցելու համակարգեր:

Վերացվել են վարչական տուգանքը վճարելու ժամկետները խախտելու դեպքում 25 կամ 50 տոկոսով ավելի տուգանքները և նյութական վնասով ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքում վարչական պատասխանատվությունը

 Ուշագրավ
---