Որքան են կազմելու ծխելու համար տուգանքները![]() 25 հունվարի 2018 - 19:10 AMT PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության նախարարությունը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակել է հանրային վայրերում ծխելու համար բարձր տուգանքներ սահմանող օրենքի նախագիծը: Աղյուսակում ներկայացված են հասարակական վայրերում, հանրային սննդի օբյեկտներում, հյուրանոցներում, մեքենաներում, բուժհաստատություններում, մշակութային ժամանցի և օրենքով արգելված այլ վայրերում ծխելու համար սահմանվող որոշ տուգանքի չափերը: Ամբողջական ցանկին կարելի է ծանոթանալ փոփոխությունների նախագծում։ Ավելի վաղ հայտնել էինք, որ բացօթյա տարածքներում ծխելու համար հատուկ տեղեր կհատկացվեն: Համապատասխան տարածքների առանձնացման և կահավորման պահանջները կսահմանվեն քաղաքաշինության, բնապահպանության, տարածքային, առողջապահության բնագավառում պետական լիազոր մարմինների կողմից: Կարդացեք նաև՝ Ծխել չի կարելի թարգել. Ինչպիսին է ծխախոտի հայկական շուկան ու ով կշահի ծխելու սահմանափակումից: Նախատեսվում էր հասարակական վայրերում ծխելու արգելքի մասին օրենքը խորհրդարանի քննարկմանը ներկայացնել 2017-ի նոյեմբերին: Կարդացեք նաև՝ Տուգանքներ և պարգևավճարներ. Ինչպես է աշխարհը պայքարում ծխելու դեմ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |