Անրի. Ես Մխիթարյանի մեծ երկրպագուն եմ եղել![]() 26 հունվարի 2018 - 10:57 AMT PanARMENIAN.Net - «Արսենալի» և Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Թիերի Անրին ասել է, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մեծ երկրպագուն է եղել,երբ նա դեռ Դորտմունդում էր խաղում: Ֆուտբոլիստն անդրադարձել է «Մանչեսթեր Յունայթեդից» Մխիթարյանի «Արսենալ» տեղափոխվելուն: «Սանչես-Մխիթարյան գործարքի մասին կարող եմ ասել, որ ես Հենրիխի մեծ երկրպագուն եմ եղել, երբ նա դեռ Դորտմունդում էր խաղում, իսկ «Մանչեսթեր Յունայթեդում» գործերն այնքան էլ լավ չընթացան»,-ասել է Անրին, գրում է Express-ը: «Մխիթարյանին հարմար է «Արսենալի» խաղաոճը: Ժամանակը ցույց կտա, թե այդ գործարքից ով ավելի շատ կշահի: Մխիթարյանը շարունակում է բարձրակարգ ֆուտբոլիստ լինել»,-ասել է «Արսենալի» նախկին հարձակվողը: Մխիթարյանի տեղափոխումը «Մանչեսթեր Յունայթեդից» «Արսենալ» պաշտոնապես հաստատվել է հունվարի 22-ին: Հակառակ տեղափոխությունն է արել Ալեքսիս Սանչեսը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Լոնդոնի ակումբի կազմում շաբաթական £200.000 կստանա: Ընթերցեք նաև. Փորձագետները՝ Մխիթարյանի մասին․ «Հիանալի տրանսֆեր», «բարձրակարգ ֆուտբոլիստ» ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |