Հովհաննիսյան. ԵԽԽՎ-ում ադրբեջանցիների զեկույցից հանվել են հակահայկական դրույթները![]() 26 հունվարի 2018 - 11:24 AMT PanARMENIAN.Net - ԵԽԽՎ-ն ընդունել է ադրբեջանական պատվիրակ Սևինջ Ֆատալիևայի «Զինված հակամարտությունների հետևանքով տուժած երեխաների պաշտպանությունը» զեկույցը, որից հաջողվել է հանել բոլոր հակահայկական դրույթները: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար, ԱԺ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը։ «Ամիսներ առաջ անդրադարձել էինք բանաձևին, սակայն առանց փակագծերը բացելու: Այլևս արդեն փաստ է, որ փաստաթուղթը չեզոք է՝ առանց որևէ հակահայկական ձևակերպումների: Հայկական պատվիրակության հսկայածավալ աշխատանքի արդյունքում և ԵԽԽՎ գործընկերների աջակցությամբ հաջողվել է բանաձևի տեքստից հանել բոլոր ոչ հայանպաստ ձևակերպումները, որոնք տեղ էին գտել բանաձևի նախապատրաստման սկզբնական շրջանում: Մասնավորապես՝ երեխաների զոհերից հիշատակվել էր միայն Զահրա Գուլիևան, խոսվել էր միայն ադրբեջանցի ներքին տեղահանված անձանց և իհարկե, Լեռնային Ղարաբաղի և այլ շրջանների օկուպացիայի մասին և այլն », -ասվում է գրառման մեջ: ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավարը հավելել է նաև, որ զեկույցի վերաբերյալ քննարկումների ընթացքում ադրբեջանցի պատվիրակներին մնում էր միայն հանդես գալ մերկապարանոց ելույթներով, ինչին հայ պատգամավորները տվեցին արժանի պատասխան: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանն ընտրվել է ԵԽԽՎ ԵԺԿ խմբի փոխնախագահ: Ընթերցեք նաև. ԵԽԽՎ-ում Սարգսյանի ելույթի ժամանակ բողոքող ադրբեջանցին դահլիճից դուրս է բերվել Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |