Նեյմարը կարող է «Ռեալ» տեղափոխվել, բայց մի պայման կա26 հունվարի 2018 - 12:24 AMT PanARMENIAN.Net - ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը կարող է մադրիդյան «Ռեալ» տեղափոխվել, եթե օգնի իր ակումբին հաղթել 2017/2018թթ. Չեմպիոնների լիգայում: Փարիզյան ակումբի նախագահ Նասեր Ալ Հելաիֆին խոստացել է նրան, որ հաղթանակի դեպքում թույլ կտա տեղափոխվել Իսպանիա 2018-ի ամռանը, գրում է Lenta.ru-ն Goal.com-ի վրա հղումով: Ինքը Նեյմարը պատմել է իր մերձավորներին, որ երազում է «Ռեալ» տեղափոխվել: Հունվարի 14-ին հայտնի դարձավ, որ մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը մտադիր է գնել Նեյմարին և պատարստ է գործարքի մեջ ներառել հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, որի հետ հարաբերությունները վատթարացել են: Ըստ Le 10 Sport-ի, բրազիլացու համար պայքարին է միացել ՄՅՈւ-ն, որը 500 մլն եվրո է առաջարկում նրա տեղափոխման համար: Նեյմարը ՊՍԺ է տեղափոխվել 2017-ի ամռանը «Բարսելոնայից» ռեկորդային 222 մլն եվրոյով: Ըստ ԶԼՄ-ների, նա այդպես էլ չկարողացավ հարմարվել փարիզյան կյանքին և երջանիկ չէ իր ակումբում: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |