Գործադիրի նոր կազմում առաջին փոխվաչապետ կլինի![]() 26 հունվարի 2018 - 12:14 AMT PanARMENIAN.Net - Ապրիլին նոր կառավարությունը կազմված կլինի վարչապետից, առաջին փոխվարչապետից, երկու փոխվարչապետից և նախարարներից: Այս մասին նշվում է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման ներկայացված «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագծում: Նոր ստեղծված առաջին փոխվարչապետի պաշտոնի համար նախագահին թեկնածու է առաջարկում վարչապետը՝ իր նշանակումից հետո հնգօրյա ժամկետում: Վարչապետը սահմանում է նաև իր բացակայության ժամանակ առաջին փոխվարչապետի կողմից վարչապետին փոխարինելու կարգը և լիազորությունների ծավալը: Լիազորությունները ստանձնած նոր կառավարության անդամները պետք է նաև երդվեն Հայաստանի նախագահին՝ նրա նստավայրում: Հայաստանի կառավարման կարգը փոփոխող՝ նախագահականը խորհրդարանական դարձնող նոր սահմանադրության դրույթները ուժի մեջ կմտնեն 2018 թվականին մի քանի փուլերով՝ ուղեկցվելով նաև օրենսդրական փոփոխություններով: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |