Պոպով. ԵԱՀԿ դիտորդական առաքելությունն Արցախում կհամալրվի ևս 7 դիտորդով![]() 26 հունվարի 2018 - 13:02 AMT PanARMENIAN.Net - Կրակովում կայացած Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ քննարկվել են ռազմական ռիսկերի նվազեցման հետ կապված հարցեր, այդ թվում ԵԱՀԿ դիտորդական առաքելության ընդլայնման հարցը: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը տված հարցազրույցում: «Նախարարները սկզբունքային համաձայնություն են տվել միջնորդների պատրաստված փաստաթղթին, որով կարգավորվելու է լրացուցիչ 7 դիտորդի գործունեությունը», - ասել է ռուս համանախագահը: Նա հավելել է, որ մնացել է համաձայնեցնել միայն տեխնիկական մանրամասները՝ ընդլայնման մեխանիզմը գործարկելուց առաջ: Պոպովը նշել է, որ բանակցություններում քննարկվել են նաև հակամարտության կարգավորման առավել բարդ հարցերը՝ «կարգավիճակի և տարածքների հետ կապված»: Նա հավելել է, որ համանախագահների արտահայտած նկատառումները կոչված են օգնելու կողմերին գտնել ընդունելի լուծումներ: Պոպովը տեղեկացրել է նաև, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտադիր են պարզել կողմերի դիրքորոշումը Երևանում և Բաքվում, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ փետրվարի սկզբին կայանալիք հանդիպման ժամանակ: Հունվարի 18-ին Կրակովում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։ Սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել իրականացնելու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունների ընդլայնման վերաբերյալ պայմանավորվածությունը։Հանդիպմանը շարունակվել են 2017-ի դեկտեմբերին կայացած քննարկումները՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ուղիների շուրջ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |