Մինչև հունվարի 28-ը թաց ձյուն ու ձնախառն անձրև է սպասվում

Մինչև հունվարի 28-ը թաց ձյուն ու ձնախառն անձրև է սպասվում

PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում հունվարի 26-ի ցերեկը, 27-ին շրջանների զգալի մասում, 28-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան, հովտային գոտիներում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Հունվարի 29-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունվարի 26-29-ն աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով:

Երևանում հունվարի 26-ի ցերեկը, 27-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, գիշերը՝ թաց ձյան տեսքով: 28-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---