Արցախը հետագայում ևս հնարավորինս կաջակցի The HALO Trust-ի գործունեությանը26 հունվարի 2018 - 16:50 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 26-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է The HALO Trust ոչ կառավարական կազմակերպության արցախյան ծրագրի ղեկավար Մայքլ Նյուտոնին։ Կողմերը քննարկել են մի շարք հարցեր՝ Արցախում մարդասիրական ականազերծման ուղղությամբ կազմակերպության գործունեության, մասնավորապես, առաջիկայում նախատեսված ծրագրերի իրականացման վերաբերյալ, հայտնում է Արցախի ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Մասիս Մայիլյանը վերահաստատել է Արցախի իշխանությունների պատրաստակամությունը հետագայումս ևս հնարավորինս աջակցել հանրապետությունում The HALO Trust-ի գործունեությանը։ Լեռնային Ղարաբաղում պատերազմի տարիներին տարածաշրջանի զգալի տարածքներ ականապատվեցին: Ընդհանուր առմամբ ականապատ տարածքների մակերեսը կազմում էր 50 քկմ: Պատերազմական տարիներին լայնորեն օգտագործվել են հակատանկային ականներ, որոնք տեղադրվել են այդ թվում նաև ճանապարհներին ու դրանց եզրերին՝ տրանսպորտի ոչնչացման համար: Չպայթած ականները բազում զոհերի, վիրավորների ու ավերածությունների պատճառ են եղել նաև պատերազմից հետո: Ականապատվել էին նաև ԼՂ բերքատու տարածքներից շատերը, որի հետևանքով բնակչությունը չէր կարողանում գյուղատնտեսությամբ զբաղվել: Ականների պայթյունների հետևանքով շատ անգամ տրակտորներ ու այլ գյուղտեխնիկա է շարքից դուրս եկել: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |