Երևանի 2800-ամյակի միջոցառումները կանցկացվեն սեպտեմբերի 29-30-ին![]() 26 հունվարի 2018 - 18:53 AMT PanARMENIAN.Net - Երևանի հիմնադրման 2800-ամյակի համաքաղաքային տոնակատարությունների միջոցառումները տեղի կունենան սեպտեմբերի 29-ից 30-ը: ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, նախագահ Սերժ Սարգսյանի անցկացրած խորհրդակցության ընթացքում այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Խորհրդակցությանը ներկայացվել են միջոցառումների ծրագիրն ու ժամանակացույցը, ինչպես նաև մի շարք միջոցառումների մասով իրականացված նախապատրաստական աշխատանքները: Քննվարկվել են նաև 2018-ին Հայաստանում կայանալիք կարևորագույն պետական մյուս երկու խոշոր միջոցառումների՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի, Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների նախապատրաստական աշխատանքները: Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 11-12-ը: Գագաթնաժողովի շրջանակներում ծրագրված միջոցառումների մասին զեկուցել է արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |