Քրդերը հայտարարում են Աֆրինում թուրքամետ ուժերի մեծ կորուստների մասին27 հունվարի 2018 - 11:17 AMT PanARMENIAN.Net - Քրդական ինքնապաշտպանական ուժերին (YPG) հաջողվել է հետ մղել թուրքամետ ուժերի գրոհը սիրիական Աֆրինում, ոչնչացվել է 83 գրոհային: Այդ մասին հայտնել է YPG հրամանատարության ներկայացուցիչը: «Թուրքամետ գրոհայինները հարձակվել են Այն Դաքնե և Բելուլե բնակավայրերի վրա, սակայն նրանց արդեն սպասում էին YPG և YPJ (YPJ-ն կանանց աշխարհազորն է) մարտիկները: Սպանվել է 83 գրոհային: 66 գրոհայինի դիերն ու ավարը քրդերի ձեռքում են»,-ասել է հրամանատարության ներկայացուցիչը ՌԻԱ Նովոստիին: Որպես հաստատում քրդական կողմը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում են սպանված գրոհայինների դիերը: Սեփական կորուստների մասին YPG-ն չի հայտնում: YPG մարտիկները նաև թուրքական տանկ են ոչնչացրել Հալեպի գավառի հյուսիսում գտնվող Ռաջու շրջանում: Այդ մասին հայտնելմ է Աֆրինի YPG պաշտոնական ներկայացուցիչ Ռեյզան Հեդուն: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ավելի վաղ հայտարարել էր, որ Թուրքիան կընդլայնի ռազմական գործողությունը Սիրիայի հետ սահմանին: Անկարան հունվարի 20-ին Աֆրինի քրդերի դեմ «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունն է սկսել: Որպես Թուրքիայի դաշնակիցներ են հանդես գալիս Սիրիայի ազատ բանակի գրոհայինները: Ռազմական գործողության մեկնարկից 2 օր անց Էրդողանը հայտարարեց, որ թուրքական զորքերը կհեռանան Սիրիայից, հենց որ գործողության նպատակն իրականացվի: Նա նշեց, որ Թուրքիայի գործողություններն ոչ թե քրդերի դեմ են ուղղված, այլ ահաբեկչական միջանցքի ստեղծման: Դամասկոսը դատապարտել է թուրքական ներխուժումը և մեղադրել Անկարային ահաբեկիչներին սատարելու մեջ: Քրդերը մեղադրել են ՌԴ-ին դավաճանության մեջ, իսկ Կրեմլը կոչ է արել բոլոր կողմերին զսպվածություն դրսևորել և հարգել Սիրիայի տարածքային ամբողջականությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |